Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան

dataran

 ՀՀ երկրորդ նախագահ, հունիսի 20-ի ԱԺ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ երեկ՝ հունիսի 1-ին, դատական հայց է ներկայացրել վարչական դատարան: Այս մասին գրել է «Հետք»-ը։

Քոչարյանը պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի 2021թ. մայիսի 21-ի՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին որոշումը: 

Նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու, ԿԸՀ-ն գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: 

Հիմք ընդունելով այդ հանգամանքը, ԿԸՀ-ն որոշել էր քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պատկերող պաստառները ճանաչել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…