Իրանի հարցում համաձայնության չգալու դեպքում Իսրայելը պատրաստ է «ԱՄՆ-ի հետ բախմանը»․ Նեթանյահու

Netanyahu

 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ անհամաձայնության պատճառով երկու երկրների միջև հարաբերություններում առաջացած լարվածությունը հաղթահարելու համար, գրում է The Hill-ը։

«Եթե մենք ստիպված լինենք բախվել մեր մտերիմ բարեկամ Միացյալ Նահանգների հետ և վերացնել մեզ համար էքզիստենցիալ սպառնալիքը, ապա մենք դա կանենք»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ լիահույս է՝ «նման ընտրության առաջ չեն կանգնի»։

Պարբերականը հիշեցնում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն, որտեղ, ըստ երևույթին, կքննարկի նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը։

2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատման մասին:

ԱՄՆ-ն, որը ԳՀՀԾ-ից դուրս էր եկել 2018 թվականի մայիսին, Վիեննայում Իրանի հետ բանակցություններ է վարում ոչ ուղղակիորեն, այլ միջուկային գործարքի մյուս մասնակիցների միջոցով: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է ԳՀՀԾ վերադառնալու պատրաստակամության մասին։

Նեթանյահուն, որը հանդես էր գալիս դրա դեմ, բազմիցս հայտարարել է՝ «Իրանի միջուկային ներուժը էկզիստենցիալ սպառնալիք է Իսրայելի համար»:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…