Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Մոսկվայում կայանալիք բանակցությունների շրջանակում կքննարկեն սահմանային գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը, գրում է «SputnikArmenia»-ն՝ հղում անելով Մոսկվայի աղբյուրներին

Muradov

 Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Մոսկվայում կայանալիք բանակցությունների շրջանակում կքննարկեն սահմանային գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը, գրում է «SputnikArmenia»-ն՝ հղում անելով Մոսկվայի աղբյուրներին։

Այսօրվա բանակցություններին հայկական կողմից կմասնակցեն զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը, ադրբեջանական կողմից՝ արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Ռուսաստանը կներկայացնի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը․ նա մի քանի օր է, ինչ Մոսկվայում է, զբաղված է հանդիպման նախապատրաստական աշխատանքներով։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…