Ռուսաստանում հերքել են, թե Թուրքիան ետ է ուղարկում S-400-ները սպասարկող ռուս մասնագետներին

S 400

Ռուսաստանում հերքել են մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե Թուրքիան ետ է ուղարկելու իր տարածքում գտնվող ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը սպասարկող ռուս մասնագետներին։

Մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն՝ ռուս մասնագետներին ետ ուղարկելու պահանջն իբր ներկայացրել է պաշտոնական Վաշինգտոնը։  Ըստ պնդման՝ ԱՄՆ-ն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ երկրում ռուս ռազմական մասնագետների ներկայությունը։

Հարցի առնչությամբ պարզաբանում է տվել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության (ФСВТС) խոսնակ Վալերիա Ռեշոտնիկովան։

«Թուրքիայում գտնվող ռուս մասնագետների վերադարձը տեղի է կունենա հաստատված ժամանակացույցով»։

Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ ԱՄՆ-ի ղեկավարությունը թուրքական կողմին բազմիցս կոչ է արել հրաժարվել այդ համակարգերից։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, վերջինիս դուրս թողնելով ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից։

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…