Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կրկին սրվում է. sputnik

srum

 Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կրկին լարված է։ Այս մասին հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը։ 
Բիշքեկում Դուշանբեին մեղադրել են սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ միջկառավարական պայմանավորվածությունները խախտելու համար: 
Հաղորդագրության համաձայն՝ հունիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում տաջիկական կողմը սկսել է կոնտեյներ տեղադրել Օշակոյի մարզի Չոն-Ալայսկի շրջանի Ունժու-Բուլակ տեղանքի սահմանապահ հատվածում՝ «մինչև 1000 մետր առաջ շարժվելով դեպի Ղրղզստանի տարածքի խորքը»։ 
Ընդ որում, Ղրղզստանի ԱԱՊԿ սահմանապահ ծառայության տվյալներով, սահմանի տաջիկական կողմում զինծառայողների անձնակազմի կուտակումներ են նկատվում՝ ավտոմոբիլային և թեթև զրահատեխնիկայով: 

«Տաջիկական կողմը կոնտեյները թողել է տվյալ տեղանքում՝ պետական սահմանի չնկարագրված հատվածում և դրանից 600 մետր հետ է քաշվել։ Ղրղզստանի կողմից միջոցներ են ձեռնարկվում սահմանային ներկայացուցիչների մակարդակով իրադրության կարգավորման ուղղությամբ, սակայն Տաջիկստանի սահմանապահ ներկայացուցիչները չեն պատասխանում հեռախոսազանգերին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղակայված սահմանապահ ստորաբաժանումները անցել են ծառայության ուժեղացված ռեժիմի: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…