Զանգում են զորակոչից խուսափածներին, խոստանում կարճել քրգործը, եթե գան, քվեարկեն

aac

 «ԱԱԾ պահեստազորի սպաների» միությունը հայտարարությամբ է տարածել՝ կարծիք հայտնելով, որ իշխանությունն անցել է շանտաժի լեզվի։

«Ժողովուրդն ասում է․ «Ձվածեղի խաթր թավի պոչն էլ կլիզեն»։ Հիմա մեր համայնքապետերինն է։ Բան ու գործ թողած՝ առավոտից իրիկուն զանգում են արտերկիր՝ ժամկետային զորակոչից խուսափած իրենց համերկրացիներին, խոստանում, թե մայիսի 19-ից ուժի մեջ մտած համաներման օրենքով կկարճվեն նրանց դեմ հարուցված գործերը, եթե գան, քվեարկեն հօգուտ գործող իշխանությունների, հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»։

Միաժամանակ իբր թե նրանց ճակատագրով խորապես մտահոգ, զգուշացնում են՝ եթե այս օրերին չվերադառնան Հայաստան, հետագայում լուրջ խնդիրներ կունենան։

Երեկ ու նախորդ օրը սուտն ու կեղծիքն էր օրվա բախտախնդիրների զենքը, հիմա էլ անցել են շանտաժի լեզվին։ Տեսնենք՝ վա՞ղվա վրայով ինչ կմոգոնեն։ Դա էլ հո հայրենիք պաշտպանել չէ, գերի վերադարձնել չէ, զոհվածների դիակներ ու մասունքներ պարտակել չէ, որ չկարողանան։ Բա այսքան ժամանակ ինչո՞վ են զբաղված», — նշված է սպաների տարածած հաղորդագրությունում։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…