Արա, դու ով դառար, որ ՌԴ նախագահին օդանավակայանում չես դիմավորում

Serj

 Ռուսաստանը մեր դաշնակիցն է եղել, այսօր էլ է մեր դաշնակիցը ու վստահ եմ ՝ վաղն էլ լինելու։ Այս մասին, այսօր քարոզարշավի երկրորդ օրը Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Որպես դաշնակից իրենք հիմնականում կատարել են իրենց պարտականությունները։ Բայց մենք պիտի հասկանանք մի շատ կարևոր բան, որ այդ դաշնակցային հարաբերությունները միակողմանի չեն։ Մենք չենք կարող այստեղ նստել ու ենթադրել, թե ռուսներից մենք միայն պիտի ուզենք։ Եվ, ասենք , իրենք պետք է բերեն այստեղ իրենց զինվորներին զոհեն, իրենք գազը մեզ պիտի ձրի տան։ Այսինքն՝ իրենք կարծես մեզ պարտական են, հա՞։ Չի կարող այդպիսի բան լինել։ Նույնիսկ մարդկային հարաբերություններում այդպիսի բան չկա։ Ընկերները նրա համար են, որ մեկը մյուսին օգնեն, ոչ թե ստացվի այնպես ,որ միշտ միայն մեկը օգնի։Եթե միշտ մեկն է օգնում, արդեն դա ընկերություն չի։ Եթե դու անհարգալից վերաբերմունք ես ցուցաբերում Ռուսաստանի Դաշնության նախագահի նկատմամբ, նա քո նկատմամբ հարգալի՞ց է վերաբերվելու։ Արա, դու ով դառար, որ ՌԴ նախագահին օդանավակայանում չես դիմավորում։ Դու ո՞վ ես, ո՞վ։ Դու, ով ես արա, ինչի ես էդ մարդուն անհարգալից վերաբերմունք ցույց տալիս»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։

 

Related Posts

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Other Story