ՄՈՒՐԱԴՈՎԸ ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԿԳՆԱ, ԵԹԵ ԱՅՍՕՐ ՉՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՄԵՐ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ. HRAPARAK AM

ktruk qayler

Գեներալ- լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում այսօր գերեվարված հայ զինծառայողին վերադարձնելու կապակցությամբ և հուսադրում է, որ այսօր մեր զինծառայողը կվերադարձվի։ Այս մասին «Հրապարակին» ասաց գնդապետ Բորիս Ավագյանը, որը սերտ կապեր ունի Մուրադովի հետ․

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հանձնարարականով՝ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ- լեյտնենատ Ռուստամ Մուրադովը մեծ ջանքերի շնորհիվ ,օգտագործելով ՌԴ խաղաղապահների ամբողջ ռեսուրսը, վարում է բանակցություններ, և հուսադրում է, որ մի քանի ժամում կպարտադրի ադրբեջանցիներին վերադարձնել մեր զինծառայողին, որը գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։Խոստանում են, որ շատ կտրուկ քայլերի կգնան, եթե այդ զինծառայողը չվերադարձվի այսօր»,- ասաց Ավագյանը։ 

Հիշեցնենք, որ մինչ Մուրադովը բանակցում է ադրբեջանական կողմի հետ մեր զինծառայողի վերադարձի հարցով, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավ է իրականացնում։

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ  «հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»։

«Հրապարակ օրաթերթ»

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…