Հայաստանում ֆրանսիացիները կգործարկեն առաջին լողացող արևային էլեկտրակայանը․ Ժոնաթան Լաքոտ

loghacogh

 Հայաստան են ժամանել ֆրանսիական Transénergie ընկերության ներկայացուցիչները Լիոնից՝ Հայաստանում առաջին լողացող արևային էլեկտրակայանը գործարկելու համար։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ, իրականացնում է Հայաստանում առաջին արևային լողացող կայանի զարգացման ծրագիրը:

Ծրագրի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի PJN-Consalting ընկերության բնապահպան Ֆիլիպ Ժանը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի ջրավազանների բնապահպանական խնդիրները, օրենսդրական կարգավորումները և այլ հարցեր: Հիմնադրամի մասնագետների հետ այցելել են երեք ջրավազան՝ տեղանքների ուսումնասիրության, կայանի կառուցման և շահագործման նպատակով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել Հայաստանում առկա ջրամբարներն ու դրանց վրա լողացող արևային կայանների կառուցման և շահագործման տեխնիկական, ֆինանսական հնարավորությունը, որից հետո կկառուցվի շուրջ 150 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ՖՎ կայան:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…