Թեհրանի երեք փողոց վերանվանվել են հայ նահատակների անուններով

Nahatakner

 Իրանում՝ Սասուն հայաբնակ քաղաքամասում, Արաստու փակուղու Հինգերորդ և Իններորդ փողոցները վերանվանվել են նահատակներ Վարդան Աղախանյանի, Ալֆրեդ Գաբրիի և Փայլակ Ավետյանի անուններով։

Իրանը մի բուրաստան է, որի ամեն ծաղիկ իրեն հատուկ բույրն ունի: Այս երկրում առկա բազմազանությունը գեղեցիկ համադրություն է ստեղծում: Տարբեր ազգություններ ու դավանանքներ իրենց մնայուն ավանդույթներով ու սովորույթներով առավել գեղեցիկ ու հարատև են դարձնում Իրանը:

Իրանը, բազմազանությամբ հանդերձ, միասնական է. երևույթ, որ բխում է հայրենասիրությունից։ Զգացողություն, որ արի և քաջ մարդկանց մղեց զոհաբերելու իրենց կյանքը, լինելու իրանյան երկրակամարի աստղերը։ Այն նահատակները, որոնց անուններով կոչվեցին երկրի փողոցները՝ առանց կրոնական խտրականության. նահատակներ Զարէ, Հրաչ Թորոսյան, Մադանի, Հրանտ Ավանեսյան, Մահդավի, Զորիկ Մուրադյան և այլն: Միշտ փառքով պսակված կլինի նրանց հիշատակը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…