«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀՀ-ն բոլոր հնարավորություններն ունի…

hnaravorutyun

 «Լիարժեք համատեղ ազատ առետրի գոտու շուրջ բանակցություններ կսկսեն Իրանն ու ԵԱՏՄ-ն: «Tehran Times»-ը հաղորդում է, որ բանակցություններն առաջիկայում կլինեն: Որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի եւ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի հանդիպումից հետո: Կողմերը մանրամասնորեն խոսել են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի ամենախոստումնալից ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում ՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ու այլ համատեղ նախաձեռնությունների մասին:

Այստեղ ուշադրություն դարձնենք մի քանի հանգամանքի. Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, կառույցի մարմիններում ՀՀ-ի նախագահության ժամանակ ուժի մեջ մտավ Իրանի հետ ԱԱԳ-ի ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը, այս տարվա  մարտի սկզբին էլ Իրանում Հնդկաստանի դեսպանը նշել է, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը կամ՝ «իրենք ծրագրում են միացնել Չաբահարի արեւմտյան մասը եւ Հնդկական օվկիանոսը Եվրասիայի եւ Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով»։ Այլ կերպ՝ սա աշխարհատնտեսական մի մեծ ծրագիր է, որ քաղաքական բազում պայմաններ է թելադրելու եւ լիովին տեղավորվում է Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում…»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…