ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին օգնության հնարավոր կասեցման հարցը

Sharunakum e usumnasirel

Միացյալ Նահանգները շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին տարատեսակ օգնություն, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում լարվածության պահպանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Սենատում արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ ղեկավարության՝ բացառության կարգով Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում և ռազմական օգնություն տրամադրելու որոշմամբ: Նման որոշման մասին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին մայիսին: 

«Մենք շարունակելու ենք ուսումնասիրել հարցը: Ես ակտիվորեն աշխատել եմ սրա շուրջ: Հատկապես գերիների վերադարձի, բանակցությունների շուրջ` նպատակ ունենալով կարգավորելու հակամարտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…