Պարզվել է «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի 11 երեխաների տվյալներն ու նրանց թունավորման հանգամանքները. երեխաները սնվել են «Բիո կաթ» ընկերության արտադրած. shamshyan com

tunavorum

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է հունիսի 8-ին Երևանի Քաջազնունի 16/1 հասցեից թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված երեխաների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի սաներ՝ Երևանի բնակիչներ, 4-ամյա Աստղիկ Գ-ն, 5-ամյա Ինա Պ-ն, 6-ամյա Արեն Գ-ն, 3-ամյա Աշոտ Ս-ն, 3-ամյա Դավիթ Ս-ն, 2-ամյա Արիանա Ք-ն, 4-ամյա Արման Փ-ն, 3-ամյա Դավիթ Յ-ն, 4-ամյա Կատրին Մ-ն, 4-ամյա Հասմիկ Ս-ն, 4-ամյա Մարիա Գ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ երեխաները նախաճաշի ժամանակ սնվել են «Բիո կաթ» ընկերության կողմից արտադրված թթվասեր ու կաթնաշոռ։ Մանկապարտեզում ստուգվել են նաև սանիտարահիգիենիկ պայմանները, ամենը եղել է չափանիշներին համապատասխան, պահպանված է եղել անգամ համավարակի հետ կապված կանոնները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել էր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։ 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…