Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու. Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

general

 «Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Փաշինյանը աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե առաջարկում է գեներալ-լեյտենանտ, «Ազգային հերոս» Տիրան Խաչատրյանին՝ հրաժարվել «Ազգային հերոսի» կոչումից։

Լրատվամիջոցը գեներալ-լեյտենանտից հետաքրքրվեց՝ թե ինչպես կարձգանքի Փաշինյանի հայտարարությանը և արդյոք պատրաստվում է հրաժարվել կոչումից, ինչին ի պատասխան Տիրան Խաչատրյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել. «Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…