Մակրոնը պատրաստվում է Էրդողանի հետ քննարկել ԼՂ հարցը

Macron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին Մակրոնը հայտնել է Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: 

Նրա խոսքով՝ Էրդողանի հետ կայանալիք հանդիպումը լավ բան է, քանի որ երկու նախագահին էլ անհրաժեշտ է միմյանց տեսնել: 

«Ես կարծում եմ, որ որքան էլ մենք տարաձայնություններ ունենանք, պետք է միշտ մեկս մյուսի հետ խոսենք։ Կցանկանայի նախագահ Էրդողանի հետ խոսել ՆԱՏՕ-ի և անդամ պետությունների միջև վարքագծի կանոնների մասին։ Կցանկանայի խոսել Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին», — ասել է Մակրոնը։

Նա հայտնել է, որ Էրդողանի հետ իրենց հանդիպումը կկայանա մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի հունիսի 14-ին Բրյուսելում։

 

ermenihaber.am

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…