Բաքուն 26 հայ ռազմագերու ներկայացրել է որպես դիվերսանտներ

Nerkayacum

 Ադրբեջանի շրջանային դատարանում շարունակվել է գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանի դատավարությունը: Բաքուն նրան մեղադրում է ահաբեկչական գործողությունների համար: Վիգեն Էուլջեկչյանը խնդրել է արդարացնող վճիռ կայացնել։ Վճիռը կհրապարակվի հունիսի 14-ին։ Ավելի վաղ Ադրբեջանի դատախազը պահանջել էր 20 տարի ազատազրկում: Հունիսի սկզբին Ադրբեջանը կեղծ քրեական գործերով դատական գործընթացներ է սկսել նաև գերեվարված երկու անձի՝ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ: Իսկ այսօր Բաքուն հրապարակել է 26 հայ ռազմագերու անուն՝ նրանց ներկայացնելով դիվերսանտներ, շինծու գործերն ուղարկել վարույթ՝ քննության համար:

Լիպարիտ Դրմեյան (ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) — Այդ անձանց վերաբերյալ քրեական գործեր հարուցված լինելու մասին ՄԻԵԴ-ի խողովակով մենք չենք տեղեկացվել: Այս փուլի, նաև դրան նախորդող հաղորդագրություններ, որ պաշտոնապես տարածել է Ադրբեջանը՝  Խծաբերդի խմբի տղաների մասին է ըստ էության խոսքը, մենք, ինչպես և հանրությունը տեղեկանում ենք ադրբեջանական մամուլի հաղորդագրություններից: Բոլոր միջանկյալ միջոցներն այս պահին գտնվում են ուժի մեջ: Ցանկացած փոփոխություն, որ այդ անձանց հետ կապված լինում է Ադրբեջանում, և մենք տեղեկանում ենք այդ փաստի վերաբերյալ, անմիջապես ծանուցում ենք ՄԻԵԴ-ին:

Հեղինակ`Մայա Խաչատրյան

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…