Մենք պետք է մերժենք սևերի ու սպիտակների գաղափարը, ղարաբաղցիների ու հայաստանցիների գաղափարը, մարդկանց իրար դեմ հանելու գաղափարը

krelu enq

«Մենք պետք է մերժենք սևերի ու սպիտակների գաղափարը, ղարաբաղցիների ու հայաստանցիների գաղափարը, մարդկանց իրար դեմ հանելու գաղափարը։ Մենք գալիս ենք ասելու, որ մենք հզոր ու միասնական ժողովուրդ ենք»,- Երևանի Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք զրկելու ենք իշխանությունից և ջարդելու ենք այն քաղաքական ուժը, այն մարդուն, որ հայտարարում է, որ եկել է հայկական հոգևոր էլիտան ոչնչացնելու։ Նման ծրագրեր 1915 թվականին ունեցել է Թուրքիան։ Կարո՞ղ ենք թույլ տալ նրանց այդպիսի բան անել։ Երբեմն մտածում եմ, որ նրանք ոչ թե իշխելու ու կառավարելու, անգամ Հայաստանում ապրելու իրավունք չունեն», — ասաց նախագահը։
Նա նշեց, որ յուրաքանչյուրից է կախված՝ ինչպիսի առավոտ ենք ունենալու հունիսի 21-ին։ «Ձեզանից է կախված․ հույսի, հավատի առավո՞տ, թե․․․․ ուրիշ տարբերակ չեմ էլ քննարկում։
Բոլորս միասին դեպի ուժեղ Հայաստան, բոլորս միասին անենք ամեն ինչ՝ մեր ժողովրդին հույս ու հավատ հաղորդելու համար», — եզրափակեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…