Վարչապետի աթոռն զբաղեցնողը վերնաշապիկ է հագել, վրան գրել՝ «Ապագ կա», բայց, գյուղերով շրջելիս, խոսում է անցյալից, ու ոչ թե իր, այլ՝ մեր անցյալից

Apaga

«Վարչապետի աթոռն զբաղեցնողը վերնաշապիկ է հագել, վրան գրել՝ «Ապագ կա», բայց, գյուղերով շրջելիս, խոսում է անցյալից, ու ոչ թե իր, այլ՝ մեր անցյալից։ Դու քո անցյալից խոսիր։ Ուրիշ ինչի՞ց պետք է խոսա․ որ պառակտե՞ց ազգը, տանուլ տվեց քովիդի դեմ պայքա՞րը, հրահրեց պատերազմ ու պարտվե՞ց, որ կորցրեցինք Արցախի մեծ մասը»,- Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Առանց Արցախ մենք վիրավոր ենք, առանց Սյունիք՝ մահացած։ Մեր ազգը հոգնել է ստից ու սպառնալիքից, զրպարտությունից ու սպառնալիքներից։ Մենք գալիս ենք, որպեսզի մեր ազգին բերենք համերաշխություն, և այս բառի մեջ ամեն ինչ ընդգրկված է»,- նշեց Հակոբյանը։
«Հունիսի 20-ին մի մարդու պես գնում ենք ընտրության, Նիկոլի ականջներից բռնում ենք ու վռնդում մեր իրականությունից»,- կոչ արեց Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…