Էլիտայի դեմ պայքարի հետևանքները շատ ծանր են, բայց այս ամեն ինչի համար կան մեղավորներ ու պատասխանատուներ

Patasxanatuner

«Էլիտայի դեմ պայքարի հետևանքները շատ ծանր են, բայց այս ամեն ինչի համար կան մեղավորներ ու պատասխանատուներ»,- Նոյեմբերյանում այսօր՝ հունիսի 13-ին հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ուղիղ մեկ տարի առաջ, Սևանում ընկերս թրաշով եկավ։ Հավաքվածներից մեկն ասաց՝ «Չես վախենո՞ւմ, որ բռնեն նախարար նշանակեն»։ Այս իշխանությունը հենց այդ սկզբունքով էր կառավարություն ձևավորում, մարդկանց պաշտոնների նշանակում, և բոլորս սրա արդյուքը տեսանք։ Մարդիկ, որ բացարձակ գաղափար չեն ունենում ոլորտից, սկսում են այդ ոլորտը ղեկավարել։ Պաշտոնին նստելուց հաջորդ օրն արդեն սկսում են հավատալ, որ դրա մասնագետ են, փորձագետը, առաջնորդը, և սկսում են որոշումներ կայացնել, որոնք, փոխանակ ոլորտն առաջ տանեն, հետևողականորեն քայքայում են այն, ինչ եղել է մինչև նրանց գալը։ Մենք սա տեսել ենք մշակույթի, գյուղի ու բանակի հետ կապված»,- նշեց նախագահ Քոչարյանը։
Նախագահն ասաց, որ նրան զարմացնում է այսօրվա քարոզարշավը․ «Իշխանությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն՝ թե ինչ են խոստացել ու ինչ են արել։ Բայց ունենք զրո արդյուք, և այդ արդյունքով մարդամեջ դուրս գալն ուղղակի ամոթ է»։
Մանրամասն՝ տեսանյութում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…