Այս իշխանությունն անընդհատ հպարտանում է, որ գումար է հավաքել ու տնտեսել։ Կառավարության հիմնական գործառույթն այդ փողը ճիշտ ծախսելն է. Ռոբերտ Քոչարյան

Qocharyan
 «Այս իշխանությունն անընդհատ հպարտանում է, որ գումար է հավաքել ու տնտեսել։ Կառավարության հիմնական գործառույթն այդ փողը ճիշտ ծախսելն է»,- Իջևանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ընդամենը մի նախարարություն է գումար հավաքելով զբաղվում՝ հարկային մարմինները։ Մնացածը՝ ամեն մեկն իր ծախսերն ունի և պետք է անի․ սոցապն՝ իր ուղղությամբ, քաղաքաշինությունը՝ իր (սա էլ են կրճատել)։ Իսկ այս կառավարությունը բյուջեի կապիտալ ծախսային մասը կատարել է ընդամենը 65 տոկոսով։ Սա Հայաստանի պատմության մեջ չլսված բան է, և զուտ սրա համար նրանք բոլորը պետք է հրաժարական տային։ Ու այդ կառավարությունը պարգևավճարներ է ստանում։ Ինչի՞ համար։ Ասում են՝ տնտեսել ենք։ Բյուջեն տնտեսելու համար չէ, բյուջեն կատարելու համար է, որովհետև դա օրենք է։ Այդ թվերի հետևում կոնկրետ ռեալ ծրագրեր են ու ռեալ մարդիկ։ Ոչինչ մի արեք, պահեք, որ պարգևավճարներ բաժանեք։ Սրանք այդպես էլ չեն հասկացել, թե բյուջեն ինչի համար է», — նշեց Ռ․ Քոչարյանը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…