Զգուշացնում ենք երեկվա տուրիստական ակցիայի թափթփուկներին, պատասխան են տալու իրենց գլխով․ Քաջարանի քաղաքապետ

Qajaran

 Սիրելի համաքաղաքացիներ, հունիսի 18-ին` ժամը 19։00-ին, հրավիրում եմ բոլորիդ եզրափակիչ հանրահավաքի։ Հանրահավաքը տեղի կունենա Քաջարանի մշակույթի պալատի առջև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ օրը մենք կամփոփենք նախընտրական քարոզարշավը, և Քաջարանը, մեկ բռունցք դարձած, ցույց կտա իր դիրքորոշումը։ Սա քաղաքական պայքարի վերջին մարտն է, ցույց պիտի տանք մեր հակառակորդին, որ Քաջանց բերդը ամուր է ու աննվաճ, և հարկ եղած դեպքում կպաշտպանի իր արդարությունն ու ճշմարտությունը` շեշտակի ու հզոր հարված հասցնելով ելուզակներին։

Մենք չենք ահազդում, մենք զգուշացնում ենք երեկվա տուրիստական ակցիայի թափթփուկներին, նենգ գործակալներին, պետության ունեցվածքը ապօրինաբար յուրացրած, տնտեսության մենաշնորհը զավթած, թուրքական պոմիդորը հայկականի անվան տակ Ռուսաստան արտահանող առևտրական գռզո-մռզոներին, հազարավոր զոհերի աճյունների վրա թուրքի հետ քիրվայության կամուրջ կառուցողներին։

Պատասխան են տալու իրենց գլխով։ Ամեն քաջարանցի թող հիշի, որ ինքը Սյունյաց նահապետերի զարմից է։ Այստեղ ապրել ու կռվել է Անդովկ իշխանը։ Այս հողը սուրբ է։ Իսկ մենք զգայուն սիրտ ունենք մեր ազգային արժեքների նկատմամբ և պողպատյա կամք` դրանց սպառնացողների դեմ։

Առաաաաջ, դեպի հաղթանակ։

Լավ է լինելու»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…