Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին

 Փարիզում ընթացող արագ եւ կայծակնային խաղի  մրցաշարի հերթական մրցումային օրը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն անցկացրած 9 պարտիաներից 3-ում հաղթանակ տարավ, մյուս  3-ում պարտվեց, ևս 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով, հաղորդում է Armsports.am-ը:

Արոնյանը առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի , ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի և ամերիկացի Ուեսլի Սոյի նկատմամբ:

Արոնյանը 12,5 միավորով 6-րդ տեղում է:

Կայծակնային խաղի ևս  9 տուր կանցկացվի հունիսի 22–ին։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…