Տիրան Խաչատրյանի մասով Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց

Tiran

 Ինչպես հայտնի է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի:

Տիրան Խաչատրյանը պահանջում էր ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:

Դատական հայցը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին:

Սակայն Հրաչ Այվազյանը մերժել էր այս հայցը վարույթ ընդունել: Արդյունքում, Տիրան Խաչատրյանը դիմել էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, ինչի արդյունքում դատավոր Կարինե Բաղդասարյանը որոշում է կայացրել: Տիրան Խաչատրյանի փաստաբան Մարտուն Ստեփանյանը ArmLur.am-ին ներկայացրեց մանրամասներ, թե ինչ է սպասվում:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ այլ դատական հայցով է դատարանից պահանջում է իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:
Իր նախկին պաշտոնին առնչվող ևս մեկ հայց էլ Տիրան Խաչատրյանը ներկայացրել է ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի:

Նշենք, որ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, վերջերս Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրան նշանակել է ԳՇ պետի առաջին տեղակալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…