Երևանում BMW-ի վրա կրակոցներ արձակած կասկածյալը ներկայացել է բաժին

Krakac

 Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել մայիսի 25-ին Երևանում՝ Շենգավիթ վարչական տարածքում, 27-ամյա Հովսեփ Դ-ի վրա կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի մասին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանների և քննիչների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 21-ին կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 40-ամյա  Մհեր Ա-ն։

Նա հունիսի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Մհեր Ա.-ն քննիչի որոշմամբ կալանավորվել է, քանի որ մինչ այդ, քննչական մարմինը դիմել էր դատարան և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին կրակոցներ էին հնչել Երևանում:   Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով  իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն  ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Շենգավիթի  ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հովսեփ Դ.-ն է:

Ոստիկանները պարզել էին նաև, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի  21 շենքի բակից:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին BMW 320i մակնիշի 13 DD 331 համարանիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել էին կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…