Բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ կկատարվի՞. Վահե Հակոբյանը` արձանագրված խախտումների մասին

dzayner

 Ընտրության արդյունքների վերահաշվարկը շարունակվում է, դեռևս 70 ընտրատեղամասում է ուսումնասիրություն կատարվում, բայց արդեն կարող ենք փաստել, որ ակնհայտ են բազմաթիվ խախտումներ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը և հայտնեց, որ մասնավորապես Սյունիքում զինվորները քվեարկել են մի քանի տեղ, ինչի հետևանքով էլ, նրա դիտարկմամբ, Սյունիքում «Հայաստան» դաշինքի ցուցանիշն իջել է:

Նշենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն ստացավ պահպանել իշխանությունը՝ ստանալով 53.92 տոկոս ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը շուրջ 20 տոկոս վստահության քվե։ Ներկայացված վերահաշվարկի պահանջի շրջանակներում արդեն իսկ բացահայտվել են ընտրակեղծարարության աղմկոտ փաստեր՝ օրինակ՝ 14/8 ընտրատեղամասում, Հայաստան դաշինքի օգտին քվեարկել է 261 ընտրող, սակայն արձանագրվել է 26, 35/17-ում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0, 23/47 ընտրատեղամասում 100 քվեի փոխարեն արձանագրվել 10։

 

Վահե Հակոբյանը չբացառեց, որ կդիմեն՝ բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարվելու պահանջով.

«Ենթադրում եմ կդիմենք այդ հարցով: Եթե մյուս տեղամասերում էլ ակնհայտ լինեն խախտումներ, արդեն պարզ կլինի, որ դա համատարած բնույթ է կրել»,-ասաց Վահե Հակոբյանը:

 

Իսկ արդյո՞ք այս խախտումները հիմք կարող են հանդիսանալ, որպեսզի ընտրության արդյունքները չեղարկվեն, Վահե Հակոբյանն ասաց.

«Մենք բոլոր դիտարկումներով և փաստերով դիմելու են ՍԴ, չեմ բացառում, որ ընտրության արդյունքները կչեղարկվեն, այս երկրում ոչինչ բացառել չի կարելի »,-ասաց Վահե Հակոբյանը և նշեց, որ դեռևս հավաքագրում են ընտրախախտումների մասին վկայող փաստերը՝ ՍԴ դիմելու համար:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…