Կթողարկվեն 8 նոր տառերով տրանսպորտային միջոցների հաշվառման համարնիշեր

hamarner

 Կառավարությունը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ նոր տառով հաշվառման համարանիշերի թողարկման համար: Համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Ըստ այդմ, բացի «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P»,
«Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերից, համարանիշների թողարկման համար կարող են օգտագործվել նաև «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y» տառերը: Հիմնավորման համաձայն, արդյունքում ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում. հաշվառման համարնիշերի թողարկումը 8 նոր տառերով թույլատրելու դեպքում ընդհանուր կանխատեսվող եկամուտը կկազմի՝ 73,702,576,000 դրամ, իսկ ծախսը՝ 2,093,007,904 դրամ։ Որոշման ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման
համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:

Կառավարությունը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 13-ի՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից օգտվելու խելամիտ ժամկետ սահմանելու մասին հանձնարականի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից առաջնային օգտվելու իրավասություն ստացած անձը, վաճառելով իր տրանսպորտային միջոցը, առավել երկար ժամանակ (1տարի 6 ամսվա
փոխարեն) կունենա համարանիշերը հետ վերցնելու և օգտագործելու համար՝ այդպիսով ստիպված չլինելով կրել ֆինասական կորուստներ, այն է՝ կրկին վճարել մեծ պահանջարկ ունեցող նոր (կամ նույն) համարանիշերի համար կամ ստանալ հերթական կամ այլ վճարովի համարանիշ։

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…