Բունդեսթագի անդամը կոչ է անում դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները

Turqia em

 Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը, ԵՄ առաջնորդների առաջիկա գագաթնաժողովի նախօրեին, կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Այս մասին նա հայտարարել է այսօր, գրում է Tass-ը` հղում անելով DPA գործակալությանը։

«Պետությունների և կառավարությունների ղեկավարները պետք է գագաթնաժողովն օգտագործեն Թուրքիայի հետ [ԵՄ] անդամակցության անարդյունք բանակցությունները դադարեցնելու համար և փոխարենը նոր հարաբերությունների հիմք ստեղծեն», — ասել է Լամբսդորֆը:

«Այն փաստը, Թուրքիան նոր է դիմել անվտանգության քաղաքականության ոլորտում եվրոպական համագործակցության շրջանակներում նախագծին մասնակցության համար, ցույց է տալիս ապագա փոխգործակցության հնարավորությունը ՝ անկախ [ԵՄ] անդամակցության վաղուց հնացած գործընթացից։», — ասել էքաղաքական գործիչը:

Միևնույն ժամանակ, Լամբսդորֆը կարծում է, որ անհրաժեշտ է հստակ ռազմավարություն մշակել Ռուսաստանի և Թուրքիայի հետ կապված:

Այսօր Բրյուսելում մեկնարկում է ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը: Ակնկալվում է, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի համաճարակն ու դրանից վերականգնումը: Գագաթնաժողովի մեկ այլ կենտրոնական թեման կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական քննարկումը` հունիսի 16-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կողմից ներկայացված Մոսկվայի վերաբերյալ զեկույցի հիման վրա: ԵՄ ղեկավարները կանդրադառնան նաև Բելառուսում տիրող իրավիճակին, Թուրքիայի հետ հարաբերություններին և համայնքում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարին:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…