Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ford Mustang-ը բախվել է Opel-ին, Opel-ն էլ բախվել է շինության պատին, կա վիրավոր, Ford Mustang-ի վարորդը հեռացել է դեպքի վայրից.

vtar

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Բաշինջաղյան և Կարապետյան փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ անձի կողմից վարած Ford Mustang մակնիշի 46 VR 046 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Կամո Ավդալյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Ավդալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Ford Mustang-ի վարորդը, ավտոմեքենան թսղնելով դեպքի վայրոմ, հեռացել է։ Բախման հետևանքով Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչի շինությանը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Հրաչ Ալեքսանյան գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերաըիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Ford Mustang-ի վարորդի ինքնությունը։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այն վարել է Հնդկաստանի քաղաքացի։ 

shamshyan.com 

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…