Ավստրիայի կանցլեր․ «Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են»

Avstria Turqia

 Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ գագաթնաժողովից առաջ ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման թեմային:

Կուրցը նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են և դրանց վրա Եվրամիությունը չի կարող աչք փակել: 

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին:

«Մենք փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար ցանկանում ենք, որ վերջիններս մնան հարևան երկրներում»,-ասել է Կուրցը: 

Նշենք, որ ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու է Թուրքիայի ու Եվրամիության միջև Մաքսային միության համաձայնագրի և միգրացիոն համաձայնագրի վերաբերյալ մի շարք հարցեր: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…