Ալիևը չի պատրաստվում ԼՂ շուրջ նոր բանակցություն վարել․ ակնկալում է խաղաղության պայմանագիր

Aliev

 Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, այս խնդրի շրջանակում բանակցություններ վարելու կարիք չկա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ալիևը նաև ընդգծել է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն Երևանից դրական պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայամանգրի համաձայն, նոյեմբերի 9-ին Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 7 շրջանները, ինչպես նաև Շուշին ու Հադրութի մի մասը։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…