Շաքիի ջրվեժը սևացել է. տեսանյութ . Sputnik

Shaqe

 Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, որ Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժից սև ջուր է հոսում:

Տեսանյութն արդեն մեծ աղմուկ ու իրարանցում է առաջացրել օգտատերերի շրջանում: Դրա հեղինակը հայտնում է, որ այն նկարահանվել է այսօր՝ հունիսի 25-ին:

Տեսանյութում պատկերված վիճակի մասին պարզաբանում ստանալու հարցով Sputnik Արմենիան դիմեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին:

Նա հայտնեց, որ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա աշխատանքներով:

«Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- ասաց Պետրոսյանը:

Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտանի կիրճում, Շաքի գետի վրա։ Բարձրությունը 15-17 մ է։
Չնյած այն հանգամանքին, որ գետի վրա կառուցված է Շաքիի ՀԷԿ-ը, որի աշխատանքի հետևանքով ջրվեժից հոսքը ժամանակ առ ժամանակ գրեթե դադարեցում է, Շաքիի ջրվեժը 2008 թ-ից ներառված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…