Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչներն ահազանգում են՝ ամառվա տապին օրեր շարունակ զրկված են ջրից. Panorama

Malatia Sebastia

 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչներն ահազանգում են՝ ամառվա տապին օրեր շարունակ զրկված են ջրից, իսկ  ծորակից հազվադեպ կաթկթացող ջուրն էլ անորակ է ու վտանգավոր։

«Ոչ ջրագիծ է կառուցվել, ոչ ջրագիծ է փոխվել տարիներ շարունակ»,-Panorama.am-ի հետ զրույցում նշում են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները։

Բնակիչներն առաջարկում են «Վեոլա ջուր»-ի աշխատակիցներին, տեղամասի պետին Հաղթանակի բնակիչներին մատակարարվող ջրից թող իրենց երեխաներին խմեցնեն։

«Երեխաներ ունենք, թոռնիկս մեկ ու կես տարեկան է, չեմ կարող ծորակի ջրից տալ, տեսեք, ջրի սարք եմ առել, դրել տանը»,-ասում է բնակիչներից մեկը՝  ընդգծելով, որ պարտաճանաչ կերպով վճարում են, փոխարենը նորմալ ծառայություն չեն ստանում։

Վեոլա ջուր ընկերությանն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներին դիմելուց հետո էլ խնդիրը չի կարգավորվել։

«Եթե հարցին լուծում չտրվեց, միանալու ենք, իրենց բերման ենթարկենք այստեղ, ամեն օր այդ ջուրը խմացնենք, որ իրենց կաշվի վրա զգան, թե մենք ոնց ենք ապրում»,-ասում է մեկ այլ բնակիչ։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…