Քաշաթաղի շրջանում ավտովթարից ադրբեջանցի 2 պայմանագրային է մահացել. razm info

2 adrbejanci

Ադրբեջանի ԶՈւ «ԿամԱԶ»-ի վթարի վայրը

 

 Հունիսի 28-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում կեսօրին վթարվել է Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի մեքենա, որի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ մահացածներն են կրտսեր սերժանտ Զեյնալլը Ջոշգուն Չինգիզ օղլուն (Zeynallı Coşqun Çingiz oğlu) և շարքային Ռահիմլի Օրխան Էլխան օղլուն (Rəhimli Orxan Elxan oğlu)։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին դարձյալ Քաշաթաղի շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։

razm.info

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…