6 տուն, 3 հողամաս, 4 մեքենա, 1 ավտոտնակ․ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել

Gasparyan

 Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ դստերը՝ Անգելինային, կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին եւ այլ փոխկապակցված անձանց պատկանող գույքի ուսումնասիրությունների արդյունքում «հայտնաբերվել» է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 4 առանձնատուն, 2 բնակարան, 3 հողամաս, 4 մեքենա, 1 ավտոտնակ։ Գասպարյանին հունիսի 18-ին կանչել են դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու, գրում է «Հրապարակը»։

«Գույքի բռնագանձումը իրականացվում է դատարանի կողմից, իսկ մնացած թե դատավարական ինչ գործողություններ են տեղի ունեցել, ձեռնպահ եմ մնում որեէ մեկնաբանություն տալուց։ Մենք, եթե դատարանին հայց ներկայացրած լինեինք, դրա մասին կգրեինք, իսկ դատարանի հետ կապված ընդամենը արգելանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը բավարարվել է»,-«Հրապարակ»-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ գույքի նկատմամբ արգելանք կա կիրառված, իսկ թե կոնկրետ ի՞նչ գույքի մասին է խոսքը, հայտնի չէ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…