«Հերոսի կոչումը ես իրենից չեմ ստացել, ինչո՞ւ, արժանի չե՞մ, որ հրաժարվեմ». Տիրան Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության և ՊՆ-ում հանձնաժողով ստեղծելու մասին

Xachatryan

 Նախընտրական քարոզարշավի առաջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը շրջում էր մարզերում և ապագայի ծրագրերը ներկայացնելու փոխարեն՝ խոսում նախկին իշխանություններից, Արցախի 44-օրյա պատերազմից, դրա մեղավորներից և այլն, հիշեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ  Տիրան Խաչատրյանին։ «Երբ Օնիկ Գասպարյանն ինձ ասել է, որ Տիրան Խաչատրյանին պետք է տալ Ազգային հերոսի կոչում, որովհետև ինքն այնտեղ հիմա միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հակագրոհ կազմակերպի և այլն, դա պետք է քաջալերվի, ես չեմ էլ քննարկել։ Ասել եմ, որ եթե այսօր պետք է դա արվի, որպեսզի ռազմի դաշտում հաջողություններ գրանցենք, ես դա կանեմ։ Եվ այսօր Տիրան Խաչատրյանը, ասենք, վեր է կենում ու իմ հասցեին ամենավերջին բաներն է ասում։ Բայց ես ուրիշ բան եմ ասում, եթե Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ես այդ գնահատականին եմ արժանի, թող իրեն տված Ազգային հերոսի կոչումից հրաժարվի, որովհետև եթե արժանապատիվ սպա է և գտնում է, որ այն մարդը, որն իրեն հերոսի կոչում տալու որոշումը ստորագրել է և այդ մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն՝ ինքը պետք է հրաժարվի այդ կոչումից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։ 168.am-ը այս թեմայի և հարակից մի քանի հարցերի վերաբերյալ զրուցել է Տիրան Խաչատրյանի հետ։

– Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե արժանապատիվ սպա եք, ապա պետք է հրաժարվեք Ազգային հերոսի կոչումից, որի վերաբերյալ որոշումն ինքն է ստորագրել։ Դուք ինչպե՞ս կարձագանքեք այս ամենին։

– Նախ, հերոսի կոչումը ես իրենից չեմ ստացել, ինչու ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք է, որ այդ կոչումը ես իրենից չեմ ստացել և առհասարակ չեմ ստացել։

– Դուք Ազգային հերոսի կոչումից հրաժարվելո՞ւ եք։ – Ինչո՞ւ, արժանի չե՞մ, որ հրաժարվեմ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…