Բաքվում հրապարակվել է ևս 13 շիրակցի գերիների մեղադրական

geriner

 Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է շիրակցի ևս 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրգործով դատական հերթական նիստը՝ դատավոր Ազատ Մեջիդովի նախագահությամբ։

Ըստ ադրբեջանական Trend լրատվամիջոցի՝ 13 հայ ռազմագերիներն են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոնյանը, Մելս Անբարտանյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը։

Ըստ լրատվամիջոցի՝ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը, որում ասվում է, որ հայ գերիները, իբր, «անօրինական կերպով ձեռք են բերել զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր, ստեղծել են զինված խմբավորում, նոյեմբերի 17-ին անօրինական կերպով անցել են պետական սահմանն ու դիրքեր գրավել Հադրութի անտառներում»։

Ըստ մեղադրական եզրակացության` հայ գերիներն «ահաբեկչական գործողություններ են իրականացրել»:

Նաև հայտարարվել է, որ եթե նշված հանցանքների մեղադրանքը հաստատվի, ապա հայ գերիներին սպառնում է 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

Լրատվամիջոցը հավելում է, որ հայտարարվել է ընդմիջում, որից հետո մեղադրյալները ցուցմունքներ են տալու:

 

auroranews.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…