ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հակաթուրքական քարոզչության հարթակ են ստեղծել․ Daily Sabah

AMN

 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ու ԱՄՆ նախկին նախագահի եղբայր Ջեբ Բուշը «Թուրքական ժողովրդավարության նախագիծ» անվանմանբ հարթակ են ստեղծել, գրում է Daily Sabah-ը։ Նոր հարթակն ուղղված է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև հակաթուրքական քարոզչության տարածման դեմ։ Բացի Բուշից և Բոլթոնից՝ հարթակում է նաև Իտալիայի նախկին արտգործնախարար Ջուլիո Տերցի դի Սանտ’Ագաթան։ «Թուրքական ժողովրդավարության  նախագծի» անդամներ են եղել նաև իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ-ի երկու անդամներից Այքան Էրդեմիրը և Սուլեյման Օզերեն, սակայն ավելի ուշ նրանք դուրս են եկել նախագծից՝ նրանց դեմ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեղադրանքով հարուցված քրեական գործերի պատճառով: Նշվում է, որ այս նոր հարթակը պատասխան է Թուրքիային՝ ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ վերջին շրջադարձի համար, որի համար մեղադրվում է նախագահ Էրդողանը: Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է «ահազանգել» այդ մասին, պաշտպանել ժողովրդավարական բարեփոխումները և Թուրքիայում կոռուպցիոն ու բռնաճնշումներ իրականացնող ուժերին պատասխանատվության ենթարկել: Հարթակը ստեղծելու որոշումն ընդունվել է հունիսի 14-ին Բրյուսելում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո: Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…