Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր գործչին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել

Yndimadir

  Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և խորհրդարանի ևս 19 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել:

Թուրքիայի նախագահականից նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով միջնորդագրեր են ուղարկվել խորհրդարանի սահմանադրական և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված խառը հանձնաժողովին: 

Անձեռնմխելիության իրավունքից զրկելու հիշյալ միջնորդության անվանացանկում կա քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 15 պատգամավորի անուն: Մյուս 5 պատգամավորները ընդդիմադիր CHP-ից, ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցությունից, «Թուրքիայի աշխատավորական կուսակցությունից» (TİP-ԹԱԿ), «Ժողովրդավարական տարածաշրջանային» կուսակցությունից (DBP) և «Դեմոկրատական» կուսակցությունից (DP)  են: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։