Ավելի շահավետ, քան «Բարսելոնայի» առաջարկն է․ Մեսին պետք է ընտրություն կատարի. vnews

Messi
 ՊՍԺ-ն ցանկանում է համալրվել հարձակվող Լիոնել Մեսիով, որի՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է հունիսի 30-ին:

Ինչպես հավաստիացնում է AS պարբերականը, ֆրանսիական ակումբը միջամտել է արգենտինացու հետ «կապտանռնագույնների» բանակցություններին և նրան առաջարկ ներկայացրել: Վերջինս ֆինանսական առումով գերազանցում է այն տարբերակին, որ առաջարկել է «Բարսելոնան»:

Մեսին այժմ կենտրոնացած է Ամերիկայի գավաթի խաղարկության վրա, որին մասնակցում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի կարգավիճակում: ՊՍԺ-ն մտադիր չէ շտապեցնել հարավամերիկացուն: Ակումբը կսպասի մրցաշարի ավարտին, որպեսզի ակտիվ բանակցություններ սկսի «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրի հետ:

ՊՍԺ-ն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հրավիրել է «Լիվերպուլում» խաղացած կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումին: Ֆրանսիական ակումբը մոտ է նաև դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ու պաշտպաններ Աշրաֆ Հաքիմիի և Սերխիո Ռամոսի հետ պայմանագրեր ստորագրելուն:

vnews.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…