ՀԱՊԿ քարտուղարի ասածը «թարգմանաբար» հետևյալն է՝ դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք կռվենք

targmanabar

 Եթե ՀԱՊԿ քարտուղարի հայտարարությունը դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա ստացվում է հետևյալը՝ այնտեղ կռիվ չկա, դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է միջամտենք՝ ձեր փոխարեն կռվենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«ՀԱՊԿ քարտուղարը, անդրադառնալով մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներխուժմանը, հայտարարել է, թե «պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։

Եթե այս հայտարարությունը դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա ստացվում է հետևյալը՝ այնտեղ կռիվ չկա, դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է միջամտենք՝ ձեր փոխարեն կռվենք։

Հիշեցի, որ իշխանությունը մայիսի 12-ի ներխուժումից հետո պարծենում էր, թե կրակոց չի եղել, միջադեպեր, բախումներ չկան, կարծես թե հպարտանալու բան էր, որ առանց դիմադրության հանձնել էին մեր տարածքները։

Ստացանք»,-գրել է Աբրահամյանը։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…