ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՀԻՇՈՒՄ Է ԻՐԵՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՈՂՆԵՐԻ ԴԵՄՔԵՐԸ. ՊԱՏՐԱՍՏ Է ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Odzun

 «Դեռեւս որեւէ նորություն չկա»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն` անդրադառնալով Լոռու մարզպետի կողմից բռնության ենթարկվելու դեպքով հարուցված քրեական գործին։

Նա նաեւ նշեց, որ իրեն ոչ ոք չի կանչել որեւէ քննչական գործողության, տեղյակ էլ չէ` մարզպետը, նաեւ ծեծի ենթարկող մյուս մարզպետարանի աշխատակիցները հրավիրվե՞լ են, թե՞ ոչ, հարցաքննության։

Համայնքապետը նաեւ ասաց, որ իրեն ծեծի ենթարկողների դեմքերը հիշում է։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը եւս պատրաստ է, Տիտանյանի փոխանցմամբ` այդ փորձաքննության արդյունքներով` արձանագրվել է լնդի հատվածում արյունահոսություն եւ գլխի շրջանում վնասվածք։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Օձունի համայնքապետն ահազանգել էր, որ Լոռու մարզպետը նախ պահանջել էր աշխատանքից ազատման դիմում գրել, ապա բացասական պատասխան ստանալուց հետո մարզպետն ու աշխատակիցները ծեծի էին ենթարկել գյուղապետին հենց մարզպետարանի շենքում: Գյուղապետը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, գործն ուղարկվել է ՀՔԾ:

«Հրապարակ օրաթերթ»

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…