Հայ ըմբիշները նվաճել են 4 տասնյակից ավելի մեդալ

hay ymbishnery

 Հայաստանի ըմբշամարտի բոլոր տարիքային հավաքականները փայլուն մրցաշրջան են անցկացնում. միջազգային մրցաշարերում նրանք արդեն իսկ նվաճել են 4 տասնյակից ավելի մեդալ, հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ու երիտասարդական հավաքականների մարզիկներին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ըմբիշներին ու նրանց մարզիչներին՝ ընդգծելով, որ նվաճած մեդալների թիվն արդեն իսկ վկայում է փայլուն աշխատանքի մասին. «Շնորհակալ եմ բոլորիդ մեզ հաղթական և հուզումնալից էմոցիաներ պարգևելու համար: Ցանկանում եմ, որ մեր բոլոր զգացողությունները կապված լինեն միայն նմանօրինակ հաղթանակների հետ: Դրանք հիմք են ավելի մեծ՝ ազգային հաղթանակների համար: Դուք մեր հարստությունն ու ապագան եք: Վստահ եմ՝ մեզ բոլորիս հպարտանալու դեռ շատ առիթներ եք պարգևելու: Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում մարզիչներին, որոնց լավ աշխատանքի արդյունքը տեսնում ենք գործնականում՝ այսքան մեդալների տեսքով»: 

Ներկաները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և վստահեցրել՝ շարունակելու են բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը: Հանդիպման ընթացքում մարզաշխարհի ներկայացուցիչները նաև բարձրացրել են իրենց հուզող հարցերը։ Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն անելու է հնարավորը՝ պետական աջակցության ծավալներն ավելացնելու համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրել է, որ գործուն քայլեր են ձեռնարկվում ոլորտն առավել համակարգված դարձնելու ուղղությամբ. «Ցանկությունները և հնարավորությունները երբեմն չեն համընկնում, բայց վստահեցնում եմ, որ մարզիկների և մարզիչների նկատմամբ վերաբերմունքը արմատապես փոխվելու է դեպի լավը: Հատկապես անձնական մարզիչները չպետք է իրենց անտեսված զգան: Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի ոչ միայն ըմբշամարտի, այլև մյուս մարզաձևերի բոլոր տարիքային խմբերի լավագույն մարզիկները և նրանց անձնական մարզիչներն իրենց առավել գնահատված զգան: Հավաստիացնում եմ, որ բոլոր կարգավորումները լինելու են հօգուտ մարզիչների և մարզիկների»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…