Հունաստանի վարչապետ. «Եթե Թուրքիան ընտրի լարվածության ճանապարհը, ապա պատասխանը կստանա»

Hunastan

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական  «Kathimerini» թերթին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման մասին:

Միցոտակիսը հույս է հայտնել, որ այդ հանդիպումից հետո երկկողմ հարաբերությունների տեսանկյունից 2021-ի ամառը ավելի հանգիստ կանցնի 2020-ի ամառվա համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ այդ հանդիպմաը Թուրքիայի հետ առկա խնդիրների պատճառները չեն հաղթահարվել:

«Մենք ասել ենք, որ կողմնակից ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալուն, և դա 2 երկրների շահերից է բխում: Բայց եթե Թուրքիան ընտրի իրավիճակը լարելու ճանապարհը, ապա պատասխանը կստանա, դա կունենա իր հետևանքները: Հունաստանը թույլ չի տա, որ միգրանտների խնդիրը զենքի վերածվի (Թուրքիայի կողմից-խմբ.) և կրկնվեն 2020-ի մարտի դեպքերը»,- ասել է Հունաստանի վարչապետը:

ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…