ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել Սուրիկ Խաչատրյանի գործով

Xachatryan

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը Լավրենտիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա,2001թ.մինչև 2012թ.նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի դրդմամբ 2011թ.կամ 2012թ.վատնել է համայնքային սեփականություն հանդիսացող, իրեն վստահված,առանձնապես խոշոր չափերով՝5 միլիոն 132 հազար 891 դրամ ընդհանուր արժողությամբ մետաղական խողովակները:

Աշոտ Գևորգյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Ս.Մինասյանի և Լ.Սահակյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Նախկին մարզպետ Խաչատրյանը 2011-2012թթ.-ին Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին ապօրինի կարգադրել է համայնքին պատկանող 5.132.891 դրամ արժողությամբ մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի հանձնել իր եղբորը, Լ. Առաքելյանն էլ կատարել է կարգադրությունը: Բացի այդ, 2016թ.-ին Ս. Խաչատրյանը մի ապօրինի կարգադրությամբ էլ Ակներ համայնքի ղեկավարից պահանջել է համայնքի սեփականություն հողամասից կեղծ աճուրդով օտարել Աշոտ Գևորգյանին: «Լիսկայի» այս կարգադրությունն էլ կատարել են: Եվ այժմ մեղադրանք է առաջադրվել և՛ Լ. Առաքելյանին, և՛ Ա. Գևորգյանին: Արդյունքում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոցը կալանավորումն է, նա դեռ չի ներկայացել նախաքննական մարմնին, իսկ ահա Գեւորգյանն ու Լավրենտիկ Առաքելյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին: Գործը դատարանում քննում է Մանվել Շահվերդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…