Պետք է հրավիրել ԳՇ պետին՝ պարզելու՝ իսկապես 10 993 զինծառայող է մասնակցել քվեարկությանը

Gsh petin e petq kanchel

 «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ներկայացրեց ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով իրենց դիմումի մանրամասները, բացատրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ հուլիսի 9-ի նիստում Վարդևանյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքի դիմումը բաղկացած է երկու խումբ հարցերից՝ քանակական և որակական:

Անդրադառնալով ՀՀ նախագահին ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու միջնորդությանը՝ Վարդևանյանն ասաց. «Ընտրությունները եղել են հունիսի 20-ին, բայց մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսին 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ կարևոր է՝ վերջինս ոչ թե ստանձնել է նախագահի կողմից հայտարարությունները փոխանցելու գործառույթ, այլ հայտարարել է իր անունից:  Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նույն երևույթը չէ: Սահմանադրությամբ գրված է, որ հայտարարողը հանրապետության նախագահն է»:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը պնդեց՝ խնդիր է նաև այն, որ ապրիլի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հրաժարական տալու մասին՝ միանշանակ հայտարարելով, որ շարունակելու է իր պարտականությունները կատարել: Վարդևանյանը նշեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման մասին: «Պատահական չէր, որ հրաժարական ներկայացնելով՝ բոլոր դեպքերում շարունակում է պաշտոնավարել, ամբողջ ընտրությունների գործընթացում ևս լինում է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով»,-ասաց Վարդևանյանն ու կարծիք հայտնեց, որ Փաշինյանը ընտրական գործընթացում խախտել է հավասարության սկզբունքը:

Նա նկատեց նաև, որ այս ընտրություններին, նախընտրական գործընթացին որպես երրորդ անձի ուժի ներկայացուցիչ հանդիսացել են վարչապետի պաշտոնատար, ԱԺ նախագահ, նախարարների պաշտոնակատարներ, մարզպետներ և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Խոսելով վարչական ռեսուրսի կիրառումից՝ Վարդևանյանը նշեց, որ ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածուին ուղեկցող ոստիկանական ուժերը ցանկացած հավաքին եղել են հարյուրավոր, հազարավոր: Ըստ նրա՝ դա բնավ պատահական չի եղել: «Վարչական դատարանը մարզպետարանների աշխատակիցների, կրթական հաստատության ներկայացուցչի մասով արձանագրեց վարչական ռեսուրսի չարաշահում»,-ասաց նա:

Անդրադառնալով զինվորականների քվեարկությանը՝ նա ասաց` պետք է վկայի կարգավիճակով հրավիրել ԶՈՒ ԳՇ պետին՝ պարզելու, թե արդյոք իսկապես 10 հազար 993 զինծառայող է մասնակցել քվեարկությանը: «Հրապարակված տվյալով մենք գործ ունենք նման թվի հետ»,-ասաց Վարդևանյանն ու հավելեց, որ զինծառայողների ցուցակի վերաբերյալ մի շարք հանգամանքներ կան, որոնք պետք է պատշաճ քննության առարկա դառնան:

Նա շեշտեց, որ զինծառայողների վերաբերյալ գործընթացն ամբողջությամբ գաղտնի է, գաղտնի են այն ընտրատեղամասերը, որտեղ իրենք պետք է քվեարկեն, գաղտնի է, թե ցուցակն ինչպես է ձևավորվում:

18:00-ին նիստն ավարտվեց, ՍԴ նախագահ Դիլանյանը հետաքրքրվեց, թե Վարդևանյանի զեկույցի ավարտին որքան ժամանակ է մնացել, Վարդևանյանն ասաց, որ 40 րոպե:  ՍԴ-ն հնարավորություն տվեց զեկույցն ավարտել հաջորդ օրը:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…