Առաջիկայում 9-10 մլն եվրո օգնություն կտրամադրվի հակամարտությունից տուժած անձանց. եվրահանձնակատար

Evro

 Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին  ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը ու տեղեկացրել, որ առաջիկայում 9-10 մլն եվրո օգնություն կտրամադրվի հակամարտությունից տուժած անձանց:

«Տխրեցի ԼՂ հակամարտության ընթացքում զոհերի փաստից: Այս համատեքստում 9-10 մլն եվրո մարդասիրական օգնություն ենք համախմբել: Այդ օգնությունը առաջիկայում կցուցաբերվի հակամարտությունից տուժած անձանց:

Եվրամիությունը պատրաստ է ակտիվ դերակատարում ստանձնելու հակամարտությանը հաջորդած իրավիճակում և աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը՝ նախևառաջ հաղթահարելու մարդասիրական ճգնաժամը»,- ասաց Վարհեին:

1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…