Թուրքիան Լիբիայից ու Արցախից հետո պատրաստվում է սիրիացի վարձկաններ ուղարկել Աֆղանստան

Turqer

 Լիբիա ու Ադրբեջան հազարավոր վարձկաններ ուղարկելուց հետո թուրքական իշխանությունները հիմա էլ նախատեսում են Սիրայից վարձկաններ տեղափոխել Աֆղանստան։ Այս մասին գրում է regionmonitor.com-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները: Համաձայն Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի՝ Անկարան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հավատարիմ կուսակցությունների մի շարք ղեկավարների հետ սիրիացի վարձկաններին Քաբուլ տեղափոխելու շուրջ, ինչը նախկինում արվել է Լիբիայում ու Լեռնային Ղարաբաղում։ RT-ի արաբական ծառայությունն էլ գրում է, որ Թուրքիան պատրաստվում է 2000 վարձկան ուղարկել Աֆղանստան և արդեն բանակցություններ է սկսել սիրիական ընդդիմության զինյալների հետ։ Նշվում է, որ հունիսի 24-ին թուրքական Քիլիսում կայացել է հանդիպում Թուրքական հետախուզության ու սիրիական ընդդիմադիր խմբակցության ղեկավարների միջև Աֆղանստան սիրիական զինյալներին պատրաստելու՝ Աֆղանստան ուղարկելու համար։ Աղբյուրները նշում են, որ թուրքական կողմը ցանկանում է խաղալ միջազգային իրավունքի մեջ՝ գրանցելով այդ վարձկաններին անվտանգության ընկերություններում և օրինականացնելով նրանց ներկայությունը Քաբուլում` միջազգային հանրության աչքում իրենց իմիջը պահպանելու համար: Վարձկան մարտիկների աշխատավարձը գնահատվում է 2000-3000 դոլարի սահմաններում: Էմմա Չոբանյան

factor.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…