Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունը հետաձգվել է մինչև հուլիսի 26-ը

bakvum

 Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է 13 հայ ռազմագերիների դեմ շինծու քրեական գործերով դատավարությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավարության հետաձգման մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նիստը հետաձգվել է մեղադրյալների փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին: Հաջորդ դատական նիստում նախատեսվում է դատաքննության ավարտը և դատախազի ելույթը:

Գուրգեն Հովհաննեսի Ղոլայանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բախրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը: 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…