Պայթյուն՝ Հրազդան քաղաքի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 42-ամյա տղամարդու կյանքի համար, ոստիկաններն էլ տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքներն ու նրա տանը հայտնաբերել զենք-զինամթերք.

paytyun

 Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների ականապայթունային, բեկորային վիրավորում, գլխի սալջարդ վերք, փակ գանգուղեղային վնասվածք հարցական» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մազրային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանությանհ Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Լև Ասրյանն է։ Այնուհետև ոստիկանները, իրականացնելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։10-ի սահմաններում նա հիվանդանոց է տեղափոխվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 33 շենքի բակում գտնվող տաղավաարից, որտեղ, լինելով միայնակ, նռնակ է պայթեցրել, ինչի արդյունքում էլ վնասվածքներ է ստացել։ Կարճ ժամանակ անց ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Լև Ասրյանը, հնարավոր է, տանը զենք-զինամթերք ունենա և այցելում են նրա բնակության վայրը, որտեղ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում կարողանում են որոշ հանգամանքներ պարզել, որից հետո կինը իրենց տան պատշգամբի պահարանից ոստիկաններին է ներկայացնում պայուսակներ, որոնց մեջ հայտնաբերվում է 2 հատ «Ֆ1» տիպի նռնակ, 1 հատ «ՌԳԴ 5» տիպի նռնակ, 3 հատ նռնակի պայթուցիչներ, 119 հատ 7.62 տչ փամփուշտներ և նռնակի պլաստմասե կափարիչ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը ոստիկաններին հայտնել է, որ նշված զինամթերքը պատկանում է իր ամուսնուն, ով դրանք ձեռք է բերել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

shamshyan.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story