Թուրքիայում քաղաքացիները բարձրանալով հայկական եկեղեցու պատի վրա՝ պարել են խաչի շուրջ

bozer

3 մարդ բարձրացել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել պարել խաչի շուրջ: 

Թեև եկեղեցու մոտ ոստիկաններ են եղել, այնուամենայնիվ սրբավայրն անարգող քաղաքացիների դեմ միջոցներ չեն ձեռնարկել: 

Այս միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։

Հայկական եկեղեցու նկատմամբ անհարգալից դրսևորմանն է անդրադարձել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Այս մասին Փայլանը գրառում է արել Twitter-ում: 

«Դատապարտում եմ նրանց, ովքեր անհարգալից վերաբերմունք են դրսևորել Քադըքյոյում գտնվող մեր եկեղեցու նկատմամբ և նրանց, ովքեր դա թույլ են տվել»,-գրել է նա:

Փայլանը պահանջել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն սկսի դեպքի վայրում ներկա գտնված և անգործության մատնված ոստիկանների դեմ: 

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…